ԱՄՆ-ի օդուժը կհամալրվի գերարագընթաց ինքնաթիռով
ԱՄՆ-ի օդուժը մտադիր է մինչ 2023թ. համալրվել գերձայնային ինքնաթիռով, որը կկարողանա մի երկրից մյուսը հասնել ընդամենը մի քանի րոպեում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ներկայում Պենտագոնի մասնագետներն աշխատում են մի նախագծի վրա, որը կյանքի կոչվելուց հետո կարող է Նյու Յորքից Լոնդոն հասնել ընդամենը 1 ժամում: Աղբյուրը մանրամասնում է, որ X-51 կոչվող նորույթի վերաբերյալ շատ մանրամասներ չեն հրապարակվում:
Ըստ մասնագետների՝ նման ինքնաթիռի ստեղծումն ու ռազմական նպատակներով օգտագործումը թույլ կտա Միացյալ Նահանգներին զգալի առաջ անցնել Ռուսաստանից, որի հետ ԱՄՆ-ն մրցակցում է տասնամյակներ շարունակ:











