Բրազիլացին նվագել և երգել է The Beatles-ի երգը գլխուղեղի վիրահատության ժամանակ (տեսանյութ)

23:30 • 04.06.15

Բրազիլիայի բնակիչ Էնտոնի Կուլկամպ Դիասը կիթառ է նվագել  գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ:


Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Daily Mail-ին հղումով, բանկի 33-ամյա աշխատակցին անհրաժեշտ էր գիտակից վիճակում մնալ, որպեսզի բժիշկները չվնասեին ուղեղի` զգացողության, շարժման և խոսքի համար պատասխանատու հատվածները:


Հիվանդը վիրահատական միջամտության ժամանակ նախընտրել է կատարել The Beatles խմբի Yesterday հանրահայտ երգը: Նա նաև նվագել և կատարել է բրազիլական երգեր և իր հեղինակային երգերը:  Երաժշտության դադարի ժամանակ բրազիլացին խոսել է բժիշկների հետ:


«Բժիշկներն ինձ խնդրեցին որևէ ազգային երգ կատարել: Ես կատարեցի վեց ստեղծագործություն` նվագելով ամենապատասխանատու պահերին», -ասել է բրազիլացին:


Nossa Senhora de Conceição հիվանդանոցի տնօրեն Ժան Մաչադոն բացատրել է, որ գլխուղեղը նյարդային վերջավորություններ չունի, այդ իսկ պատճառով բավարար է եղել նվազագույն անզգայացումը ուռուցքի հեռացման համար: Նրա խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել:
 

 

Բրազիլացին նվագել և երգել է The Beatles-ի երգը գլխուղեղի վիրահատության ժամանակ (տեսանյութ)