Գիտնականները մկանները ծերության ժամանակ պաշտպանող դեղամիջոց են մշակել

19:11 • 04.06.15

Գիտնականների խումբը դեղամիջոց է մշակել, որն ունակ է դանդաղեցնել մարդու մկանների  թուլացման անխուսափելի գործընթացը: Ինչպես գրում է Корреспондент-ը` հետազոտության արդյունքները հրապարակվլ են Cell Metabolism ամսագրում:


Նոր դեղամիջոցի աշխատանքի սկզբունքը հիմնված է հատուկ ֆերմենտի գործողությունների վրա:  Փորձարկումների ժամանակ գիտնականները պարզել են, որ այդ ֆերմենտի բացակայությունը հանգեցնում  է մկանների արագ ծերացմանը, որի հետևանքով 50 տարեկանում կարելի է «100 տարեկանի տեսք ունենալ»:  Գիտնականներին հետաքրքրել է նաև այն, որ այս ֆերմենտը մկաններում ակտիվանում է երկարատև ֆիզիկական ծանարբեռնվածության ենթարկվելուց հետո:



Ինչպես նշում է հետազոտության համահեղինակ Գրեգորի Շտայնբերը` ուսումնասիրության արդյունքները թույլ կտան պահպանել մկանային զանգվածը մարդու ծերացմանը զուգընթաց` պաշտպանելով այն դեգեներատիվ գործընթացներից: