Երբեք դեն մի նետեք նարնջի և բանանի կեղևը. դրանք հարուստ են բուժական հատկություններով

22:42 • 04.06.15

Ինչպես վաղուց հայտնի է՝ բազմաթիվ մրգերի կեղևներն առավել առողջարար են և վիտամիններով հարուստ, քան միջուկը: Այդ մրգերի շարքն են դասվում նարինջն ու բանանը, որոնց օգտակար և բուժական հատկությունները ներկայացրել է healthyfoodteam.com-ը:


Նարնջի կեղևը, ինչպես խնձորի կեղևը, պարունակում է բազմաթիվ սննդարար արժեքներ: Իհարկե՝ խոսքը բնական մրգերի մասին է, որոնք աճեցվել են առանց հավելանյութերի: Նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Այն պայքարում է փքվածության, այրոցի, թթվայնության և սրտխառնոցի դեմ: Կեղևի օգտակար հատկությունները պայմանավորված են պարունակության մեջ առկա յուղերով, որոնք հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ են պարունակում և օգնում են բարելավել լյարդի աշխատանքը: Դրանք օգտակար են անքնության ժամանակ և օգնում են հանգստացնել նյարդային համակարգը:


Բանանի կեղևը լի է հակաօքսիդանտներով, հանքանյութերով և վիտամիններով: 

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են պայքարել միջատների խայթոցների դեմ. պետք է պարզապես կեղևը քսել խայթված հատվածին:  Բանանի կեղևը բուժում է վերքերն ու կապտուկները:  Դրա օգնությամբ հնարավոր է սպիտակեցնել ատամները, այն օգտակար է նաև գլխացավերի ժամանակ: Փսորիազի ժամանակ ևս կարելի է բանանի կեղևը քսել մաշկին:
 

 
 

Երբեք դեն մի նետեք նարնջի և բանանի կեղևը. դրանք հարուստ են բուժական հատկություններով