Samsung-ը Tizen օպերացիոն համակարգով գործող նոր սմարթֆոն կներկայացնի

09:42 • 04.06.15

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն աշխատում է նոր Z3 սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ, որը գործելու է Tizen օպերացիոն համակարգի հիմքով:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, տեխնիկական բնութագրի առումով նորույթը նման է լինելու Android-ով գործող Galaxy Core Prime սմարթֆոնին:



Հայտնի է, որ այն կունենա 5 դյույմանոց էկրան, 1.3 Գհց հզորությամբ Qualcomm Snapdragon 410 քառամիջուկ պրոցեսոր, 5 մեգապիքսելանոց տեսախցիկ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  Z3-ի շնորհանդեսը, ըստ ամենայնի, տեղի կունենա 2015թ. 2-րդ կեսին: Հայտնի է, որ ներկայում Tizen օպերացիոն համակարգը տեղադրվում է միայն Samsung Z1 հեռախոսներում:

Samsung-ը Tizen օպերացիոն համակարգով գործող նոր սմարթֆոն կներկայացնի