Disney-ն «Աստղային պատերազմների» վրա հիմնված բջջային խաղ է մշակում
Disney ընկերությունն «Աստղային պատերազմների» 7-րդ մասի վրա հիմնված բջջային խաղի է մշակում։ Ինչպես տեղեկացնում է starwars.com-ը, բջջային խաղը մշակում է Kabam ստուդիան The Walt Disney և Lucasfilm ընկերությունների հետ համատեղ:
«Star Wars: Uprising» խաղի սյուժեն շարունակում է պատմել ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմի պատմությունը և ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել «Ջեդայի վերադարձը» առաջին եռերգության վերջին դրվագի և «Ուժի զարթոնքը» նոր մասի միջև, որը էկրան կբարձրանա այս տարի:
Խաղի մասնակիցը կկարողանա ընտրել տարբեր կերպարներից մեկին` ապստամբ, դիվանագետ, որսորդ, մաքսանենգ, առաքելություններ իրականացնել եռերգությունից հայտնի վայրերում:
Խաղի թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն այն պետք է հայտնվի մինչ «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասի` վարձույթում հայտնվելը:










