Ատամի խոզանակները վնասակար բակտերիաներ են հավաքում. գիտնականներ
Եթե տան լոգասենյակից մի քանի մարդ է օգտվում, ապա պետք է լրջորեն մտածել ատամի խոզանակների ճիշտ պահպանության մասին: Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Indian Express-ին հղումով, գիտնականները պարզել են, որ ատամի խոզանակները վտանգավոր միկրոօրգանիզմների ակտիվ կրողներ են դառնում:
Տվյալ օրգանիզմներն ընկնում են խոզանակի վրա, որոնցում կարող են պարունակվել այլ մարդկանց օրգանիզմից հեռացած բակտերիաներ, վիրուսներ և մակաբույծներ:
Գիտնականները փորձարկումներ են անցկացրել համալսարանական լոգասենյակներում, որտեղ մեկ լոգասենյակից օգտվում է շուրջ 10 մարդ: Խոզանակների մոտ 60 տոկոսը նման տեսակի բակտերիաներ էին պարունակում, որոնց բազմացման համար հիանալի միջավայր է հանդիսանում խոզանակի ատամիկներով հարուստ տարածքը` խոնավ և տաք:










