ԱՄՆ-ում տղամարդուն գանգի մասնակի փոխպատվաստում են արել
Ամերիկացի Ջիմ Բոյսենը եզակի վիրահատության է ենթարկվել. Փոխպատվաստվել է նրա գանգի մի մասը՝ մազերով հանդերձ, այս մասին հայտնում է BBC-ն:
Տեխաս նահահնգի բնակչի այս վիրահատությունը տևել է 15 ժամ: Սա առաջին նմանատիպ վիրահատությունն է աշխարհում:
Մինչ այդ Բոյսենը քաղցկեղից բուժում էր անցնում ռադիոթերապիայի և քիմիաթերապիայի միջոցներով: Նրան հարկավոր էին նոր ենթաստամոքսային գեղձ ու նոր երիկամ, սակայն գլխում եղած վիրավորումի պատճառով բժիշկները չէին համարձակվում իրականացնել այդ վիրահատությունները:
Այժմ գլխի հետ կապված խնդիրը, կարծես թե, լուծում է գտել, նշում է աղբյուրը:










