Հայտնի են հեծանվորդների համար ամենալավ քաղաքները
Դանիական Copenhagenize Design Company դիզայներական բյուրոն կազմել է հեծանվորդների համար ամենալավ քաղաքների ցանկը, որը գլխավորում է Կոպենհագենը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, վարկանշային ցուցակում տեղ գտած 20 երկրից 17-ը եվրոպական են:
Դանիայի մայրաքաղաքին առաջին անգամ է հաջողվել առաջ անցնել Ամստերդամի պես հայտնի հեծանվային քաղաքին: Սակայն հոլանդական մայրաքաղաքից բացի քաղաքներից ևս երկուսն էլ հայտնվել են առաջատար տասնյակում` Ուտրեխտը և Էյնդհովենը:
Հենց Ուտրեխտում ներկայում խոշոր հեծանվային կայանատեղի է կառուցվում, որը կկարողանա 12 500 երկանիվ տրանսպորտային միջոց տեղավորել: Կայանատեղու անհրաժեշտությունը զգացվում է, քանի որ քաղաքում հեծանիվներն արդեն վաղուց դուրս են մղել մեքենաներին:
Առաջին տասնյակում միանգամից երեք քաղաքով աչքի է ընկել նաև Ֆրանսիան: Աղյուսակում հայտնվել են Ստրասբուրգը, Նանտը և Բորդոն: Ստրասբուրգում 530 կմ երկարությամբ հեծանվային երթևեկության համար նախատեսված երթուղի է կառուցվել:
Եվրոպական 17 երկրին միանալ հաջողվել է արգենտինական Բուենոս Այրեսին, ամերիկյան Մինեապոլիսին և կանադական Մոնրեալին:










