Թունավոր նյութերով ու պեստիցիդներով հարուստ մերգերն ու բանջարեղենը
Փորձելով խնայել և քիչ գումար ծախսել օրգանական կամ բնական մրգեր ու բանջերեղեն գնելու համար` մենք վնաս ենք հասցնում մեր օրգանիզմին: Ինչպես գրում է takepart.com-ը` առանց պարարտանյութերի և թունաքիմիկատների աճեցված մթերքն ավելի թանկ արժե, սակայն խնայելով այդ գումարն ու գնելով ոչ բնական սննդամթերք՝ մարդիկ վտանգում են իրենց առողջությունը: Թունաքիմիկատներով հարուստ մթերքները հանդիսանում են քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ:
Պարբերականը ներկայացրել է այն մրգերն ու բանջարեղենը, որոնք, ըստ Էկոլոգիական աշխատանքային խմբի, 2014-ին կատարած հետազոտության ամենից հաճախ հագեցված են լինում քիմիկատներով:
1. Խնձոր
Խնձորը հայտնվել է այս ցանկում դիվենիլամին (անգույն, բնորոշ թույլ հոտով, լույսի ազդեցությամբ մգացող բյուրեղային նյութ) քիմիկատի առկայության պատճառով, որը աճեցնողներն օգտագործում են խնձորի կեղևը պահեստավորման ժամանակ գունաթափումից զերծ պահելու համար:
2. Ելակ
Ելակներին խոշոր տեսք հաղորդելու համար այն աճեցնողները օգտագործում են քլորոպիկրին նյութը, որը կապված է երեխաների մոտ հորմոնալ խանգարման, ինչպես նաև՝ քաղցկեղի առաջացման հետ:
3. Խաղող
Խաղողի մեկ հատիկի մեջ 15 պեստիցիդ է հայտնաբերվել, որոնցից ամենից հաճախ կիրառվում է քլորպիրիֆոսը, որի հետ շփումը բերում է շնչառության խանգարման, հազի, գլխացավի, գլխապտույտի:
4. Նեխուր
Նեխուրը հարուստ է դիկլորան նյութով, որը հնարավոր կարցինոգեն նյութ է:
5. Դեղձ
Դեղձի տերևներն ու ծառերը տարատեսակ հիվանդություններից պաշտպանելու համար գյուղացիներն տարբեր թունաքիմիկատներ են ցողում ծառերի վրա:
6. Սպանախ
Սպանախը հարստացվում է ացետամիպրիդ և իմիդաքլոպրիդ քիմիական նյութերով:
7. Վարունգ
Վարունգի պարունակության մեջ 86 պեստիցիդ է հայտնաբերվել, որոնք հանգեցնում են հորմոնալ խանգարումների:
8. Չերի լոլիկներ
Այս տեսակի լոլիկները ևս հարուստ են պեստիցիդներով, որոնք կարող են վնասել կենտրոնական նյարդային համակարգը:










