Հաքերների մոտ են հայտնվել ԱՄՆ-ի 4 մլն պետծառայողների տվյալները
Կիբերհանցագործները կոտրել են ԱՄՆ-ի պետծառայողների տվյալների բազան, ինչի հետևանքով նրանք ստացել են առնվազն 4 մլն աշխատակցի վերաբերյալ տեղեկություն:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը` մանրամասնեով, որ կիբերհարձակումը տեղի է ունեցել մայիսի սկզբին:
Այժմ գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Նրանք փորձում են պարզել, թե արդյոք հաքերները մատչում են ստացել հատուկ ծառայությունների աշխատակիցների տվյալներին:










