Ծրագրավորողը սարք է ստեղծել, որն ունակ է ապակե տուփի մեջ ցուցադրել սպասվող եղանակը (լուսանկարներ, տեսանյութ)

09:11 • 05.06.15

Ծրագրավորող Քեն Կավամոտոն հետաքրքրական սարք է ստեղծել, որը կոչվում է Tempescope։ Այն իրենից ներկայացնում է ապակե տուփ, որն ունակ է ցուցադրել, թե ինչ եղանակ է սպասվում, գրում է Bored Panda-ն։

 

Ըստ Կավամոտոյի՝ նա փորձել է կոտրել թվային տեխնոլոգիաների և իրական աշխարհի միջև առկա պատնեշը՝ հնարավորություն ընձեռելով տեղեկանալ եղանակի մասին՝ հյուրասենյակի սեղանին դրված սարքի միջոցով։ 

 

Սարքը միանում է համացանցին և տեղեկություններ հավաքում սպասվող եղանակի մասին։ Այն կարող է տուփի ներսում ցուցադրել ամպամածություն, անձրև և մառախուղ։ Սարքը միայն չի կարող վերարտադրել ձյան տեղումները։ 

 

Կավամոտոն հրապարակել է իր ստեղծած գաջեթի ծրագրավորման սխեմաները, ինչն այն դարձնում է հասանելի բոլոր այն անձանց համար, ովքեր բավարար ինժեներական գիտելիքներ ունեն և կարող են այն ինքնուրույն պատրաստել։ 

 

Ծրագրավորողը նաև հայտարարել է, որ ցանկանում է այս տարի դրամահավաքության նախագիծ սկսել և նվիրատվություններից ստացած գումարով զանգվածային արտադրութուն սկսել։

 

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-5

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-2

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-4

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-6

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-7

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-1

weather-forecast-box-tempescope-ken-kawamoto-3

Ծրագրավորողը սարք է ստեղծել, որն ունակ է ապակե տուփի մեջ ցուցադրել սպասվող եղանակը (լուսանկարներ, տեսանյութ)