ԱՄՆ-ում մեկնարկել է ռոբոտների «օլիմպիադան» (տեսանյութ)
Պոմոնա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) անցկացվում են ռոբոտների խոշորագույն մրցումները՝ DARPA Robotics Challenge-ը, գրում է lenta.ru-ն։
Այն կազմակերպել է Հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական նախագծերի մշակման ամերիկյան գործակալությունը (DARPA)։
Մրցումներին մասնակցում է ամբողջ աշխարհից 24 թիմ։ Մրցանակային ֆոնդը 3.5 մլն դոլար է՝ 2 մլն կստանա հաղթող թիմը, 1 մլն՝ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը, 500.000 դոլար՝ 3-րդ տեղը զբաղեցրած թիմը։
Մրցումների անցկացման նպատակն է որոշել, թե որ մեքենան է լավագույնս վերացնում արտակարգ իրավիճակներից հետո առաջացած հետևանքները։ Հաղթող կճանաչվի այն ռոբոտը, որը հնարավորինս կարճ ժամկետում կկարողանա կատարել տրված 8 հանձնարարությունը։
Մրցումները մեկնարկել են հունիսի 5-ին, երկրորդ փուլը կսկսվի հունիսի 6-ի երեկոյան, որը կարող եք դիտել այստեղ՝ Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։

Տեսանյութը երեկ անցկացված մրցումների ուղիղ հեռարձակման ձայնագրությունն է։










