ԶԼՄ-ները տեղեկացել են, թե երբ է մեկնարկելու նոր iPhone-ի վաճառքը

13:02 • 06.06.15

Ամերիկյան Apple ընկերության iPhone 7 նոր մոդելի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 25-ին և կիրականացվի Vodafone օպերատորի միջոցով, գրում է lenta.ru-ն՝ Mobile News-ին հղումով։

 

Mobile News-ի մոտ են հայտնվել բջջային օպերատորի աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունները։

 

Յոթերորդ սերնդի սմարթֆոնների նախնական պատվերներն ակնկալվում է սկսել այս տարվա սեպտեմբերի 18-ին։

 

Apple ընկերության հաջորդ սերնդի սմարթֆոնների մասին լուրերը հայտնվել էին մայիսի 13-ին։ 

 

Ինչպես հաղորդվում է՝ հավանաբար նոր iPhone-ները ձեռք կբերեն Force Touch տոխնոլոգիա, ավելի հզոր տեսախցիկ և մի քանի այլ ֆունկցիոնալ նորամուծություններ։

 

Ինչպես տեղեկացնում է KGI Securities-ը՝ սմարթֆոնների էկրանի լուծումները և չափսերը կլինեն այնպիսին, ինչպիսին iPhone 6 և iPhone 6 Plus-ինն է՝ 4.7 և 5.5 դյույմ, իսկ գույների սպեկտրը կհամալրի «վարդագույն ոսկին»։ 

 

Հիշեցնենք, որ Apple-ն իր վեցերորդ սերնդի սմարթֆոնները ներկայացրել էր 2014-ի սեպտեմբերի 9-ին, իսկ նախնական պատվերները սկսել էր ընդունել սեպտեմբերի 3-ից։ 

ԶԼՄ-ները տեղեկացել են, թե երբ է մեկնարկելու նոր iPhone-ի վաճառքը