Սամուրայ-ռոբոտը սովորել է մարդուց լավ կռվել ճապոնական երկար թրով (տեսանյութ)

10:35 • 06.06.15

Yaskawa Electric Corporation ճապոնական ընկերությունն իր հարյուրամյա հոբելյանի առթիվ համացանցում արդյունաբերական ռոբոտի կարողությունները ցուցադրող տեսանյութ է հրապարակել, գրում է The Independent թերթը։

 

Ռոբոտը վարժ տիրապետում է սամուրայների ավանդական թրով՝ կատանայով կռվելուն։

 

Այն կարողացել է արագ կտրել բազմաթիվ իրեր թրի տարատեսակ հարվածներով։

 

Տեսանյութում երևում է, որ ընկերության ռոբոտի հետ մրցել է Իսաո Մատին, ով մարտարվեստների վարպետ է և 5 անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել։

 

Վարպետի շարժումները ռոբոտին «սովորեցնելու» համար ինժեներները motion capture համակարգչային հատուկ տեխնոլոգիայով պատճենել են Մատիի շարժումները։ 

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտն ավելի արագ կտրում առարկաները, քան վարպետ Իսաոն։

 

Տեսանյութը պատմում է մարտարվեստի վարպետ՝ Իսաո Մատիի մասին։ 

Սամուրայ-ռոբոտը սովորել է մարդուց լավ կռվել ճապոնական երկար թրով (տեսանյութ)