United Airlines ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել

00:08 • 06.06.15

Ամերիկյան United Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը օդաչուների խցիկում կրակի բռնկման հետևանքով վթարային վայրէջք է կատարել Կոնեկտիկուտ նահանգի Բրեդլի միջազգային օդանավակայանում:


Վկայակոչելով տեղի իշխանություններին՝ Associated Press-ը հաղորդում է, որ Նյուարկի օդանավակայանից (Նյու Ջերսի) թռչող Bombardier Dash 8 ինքնաթիռի օդաչուները չեզոքացրել են կրակը կրակմարիչի օգնությամբ:


Օդանավում գտնվող անձանցից որևէ մեկը չի տուժել: Կրակի բռնկման պատճառը հայտնի չէ, իսկ ներկա պահին հետաքննություն է անցկացվում:

 

 

 

 

United Airlines ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել