Բրոկոլին և ջրկոտեմը կարող են սպանել քաղցկեղի բջիջները 24 ժամում

23:39 • 07.06.15

Վերջերս կատարված հետազոտությունները պարզել են, որ ջրկոտեմը և բրոկոլին ունեն քաղցկեղի որոշ տեսակի առաջանալու վտանգը նվազեցնող հատկություն, քանի որ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում: 


Ինչպես տեղեկացնում healthyfoodhouse.com-ը` այս երկու բուսատեսակները վաղուց գտնվում են ուսումնասիրության կենտրոնում իրենց հակաքաղցկեղային օգտակար հատկանիշների շնորհիվ:


Առողջարար հատկությունները


Ջրկոտեմը սննդարար պարունակություն ունի: Այս խաչածաղկավոր բանջարեղենը կծու համ ունի: Այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Փորձագետները պնդում են, որ այն պարունակում է K վիտամինի օրական անհրաժեշտ չափաբաժնի 312 տոկոսը, ինչպես նաև մեծ քանակությամբ վիտամին C: Բացի այդ, ջրկոտեմը կանխում է ԴՆԹ-ի խանգարումը:

Բրոկոլին հարուստ է վիտամին  D-ով, մանրաթելերով և այնպիսի նյութերով, որոնք
պատասխանատու են թունավոր նյութերից օրգանիզմի մաքրման համար:


Քաղցկեղի կանխումը


Այս բանջարեղենը ընդհանուր հատկանիշներ ունեն: Դրանք կանխում են հաստաղու, կրծքի և շագանակագեղձի քաղցկեղը իզոտիոցիանատ արտադրող նյութերի առկայության շնորհիվ: Այդ բաղադրիչները կանխում են ուռուցքներից մարդկային ուղեղին ուղարկվող ազդանշանները` այդպիսով խոչընդոտելով քաղցկեղի աճին:


Քիմիոթերապիան բարձր ճառագայթումից բացի մի շարք վնասակար ազդեցություններ է ունի:  Այն նպատակահարմար է կիրառել խոշոր չափսի քաղցկեղային ուռուցքի դեպքում: Թեև քաղցկեղի բջիջները կարող են ամբողջովին չանհետանալ օրգանիզմից, ինչը նշանակում է, որ ուռուցքը կրկին կարող է զարգանալ:


Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ իզոտիոցիանատներով բուժման ժամանակ քաղցկեղի բջիջները մահանում են 24 ժամում: Թեև այս չափումները տարբերվում են մարդկային օրգանիզմում, բրոկոլին և ջրկոտեմը կարող են ամբողջովին սպանել քաղցկեղի բջիջները:


 

Բրոկոլին և ջրկոտեմը կարող են սպանել քաղցկեղի բջիջները 24 ժամում