Cornell համալսարանի կայքում լուսանկարով հնարավոր է պարզել յուրաքանչյուր թռչնի տեսակը
Cornell համալսարանի և Visipedia ուսումնասիրությունների նախագծի համատեղ ջանքերով ստեղծված կայքում հնարավոր է լուսանկարի միջոցով անմիջապես պարզել թռչնի տեսակը, անվանումը և սեռը։
Որոնողական հզոր համակարգի շնորհիվ այն կարողանում է նույնականացնել Կանադայում և ԱՄՆ-ում բնակվող թռչուններին, գրում է engadget.com-ը։
Կայքի համապատասխան բաժնում լուսանկարը ներբեռնելուց հետո օգտատերը պետք է նշի, թե լուսանկարի որ հատվածում է թռչունը, ըստ որի համակարգը կսկսի որոնումները։
Համակարգը որոնում է շուրջ 70 մլն լուսանկարների բազայում, որը տրամադրում է eBird.org կայքը։
Շատ գույներ և մանրուքներ մարդու աչքերը ունակ չեն ընկալելու, որի համար օգնության են գալիս համակարգչային տեխնոլոգիաները։
«Դրանք կարողանում են լուսանկարների բազայից հայտնաբերել նույնանման թռչնի պատկերը՝ նրա կտուցի, որովայնի և մեջքի փետուրների գույների և չափսերի վերլուծության հիման վրա»,-ասել է Cornell Tech համակարգչային գիտությունների դասախոս Սերժ Բելոնգին։










