Lenovo-ն Ռուսաստանում ներկայացրել է P90 նոր սմարթֆոնը (լուսանկարներ)
Lenovo ընկերությունը Ռուսաստանում ներկայացրել է P90 նոր սմարթֆոնը, որը միջին գնային կատեգորիային է պատկանում։Այս մասին տեղեկացնում են ընկերության պաշտոնական կայքում։
Սմարթֆոնի վրա նախապես տեղադրված է World of Tanks խաղը՝ խաղային որոշ բոնուսներով։ Մասնավորապես՝ P90-ի գնորդները խաղում կստանան RAM II պրեմիում տանկ և 30 օր կօգտվեն պրեմիում օգտահաշվից։
Նման քայլով արտադրողը փորձել է ցույց տալ սմարթֆոնի խաղային նշանակությունը։
Մոդելն ունի 5.5 դյույմանոց սենսորային էկրան՝ 1080 x 1920 կետայնությամբ։ Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով։ Ներկառուցված հիշողությունը 32 ԳԲ է իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2ԳԲ։ Առջևի տեսախցիկը 5ՄՊ է իսկ հիմնական տեսախցիկինը՝ 13ՄՊ։ Ունի Wifi, FM ռադիո, microUSB v2.0 և կշռում է 156գրամ։
Այն արժե 20.0000 ռուբլի (355դոլար)։














