Խոհարարներն ու բժիշկները խորհուրդ են տալիս չթափել ջուրը, որով եփվել է մակարոնեղեն
Եփած մակարոնեղենի, ինչպես և բրնձի ջուրը շատ օգտակար հատկություններ ունի: Դրանք բուժիչ լինելուց առաջ նախ շատ համեղ է և յուրահատուկ համ է հաղորդում ուտեստին:
Ինչպես խորհուրդ է տալիս healthylifetricks.com-ը` մակարոնեղենի ջուրը պետք չէ թափել, քանի որ այն համեղ և հյութալի է դարձնում է ուտեստը, ինչպես նաև ունի մի շարք օգտակար հատկություններ:
Պրոֆեսիոնալ խոհարարները գիտեն, որ ուտեստին մի փոքր եռացրած ջրից ավելացնելով այն ավելի համեղ կստացվի: Քանի որ մակարոնեղենի եռացրած ջուրը օսլա է պարունակում, այն ավելի շուտ խիտ սոուսանման զանգված է դառնում:
Մակարոնեղենի և հատկապես բրնձի ջրի օգտակարությունը նախևառաջ կայանում է նրանում, որ այն օգնում է կարգավորել մարսողությունը և մաքրում է օրգանիզմը:
Մասնագետները խորհուրդ են տալիս, երբեմն, օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու համար օգտագործել հենց եռացրած այս ջուրը` ըմպելով առավոտյան սոված փորին:










