Օրական մեկ բաժակ կարմիր գինին հավասարազոր է մեկ ժամ մարզվելուն

21:57 • 07.06.15

Կանադայի «Ալբերտա» համալսարանի  գիտնականների անցկացրած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր գինու պարունակության մեջ առկա ռեսվերատրոլ բաղադրիչի ազդեցությունը մեր օրգանիզմի վրա հավասարազոր է մարզվելուն: 
 

Ինչպես հաղորդում է healthylifetricks.com-ը` հետազոտության ղեկավար Ջեյսոն Դիքի խոսքով` կարմիր գինին կարող է փոխարինել մարզասրահի սարքով մարզվելուն:  Այս հայտնագործությունը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր ֆիզիկապես թույլ են և չեն կարողանում մարզվել:


Ինչպես պարզվել է` ռեսվերատրոլ նյութը բարելավում է ֆիզիկական վիճակը, սրտի աշխատանքը և մկանների կծկումները` նույն կերպ, ինչպես տեղի կունենար մարմնամարզության ժամանակ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական մեկ բաժակ կարմիր գինի խմող անձինք ավելի քիչ են հակված մտագարությամբ կամ քաղցկեղով տառապելուն, ինչպես նաև սրտխառնոցները և արյան մեջ շաքարի պարունակությունը կարգավորող միջոց է:


Նշվում է, որ գինուց բացի ռեսվերատրոլ նյութը պարունակում են նաև հապալասը, գետնանուշը, կարմիր խաղողը և սև շոկոլադը:

 

 

Օրական մեկ բաժակ կարմիր գինին հավասարազոր է մեկ ժամ մարզվելուն