Հարավային Կորեան հաղթել է ռոբոտների միջազգային մրցույթում

22:52 • 07.06.15

Հարավային Կորեայի թիմը դարձել է առավել առաջադեմ ռոբոտի ստեղծման DARPA Robotics Challenge միջազգային  մրցույթի հաղթողը, որն անցկացվել է Լոս Անջելեսի մոտակայքում:


Ինչպես հայտնում է BBC-ին, միջոցառման մրցանակային ֆոնդը կազմել է 3.5 մլն դոլար: Մրցույթն անցկացվում է ամեն տարի` ԱՄՆ ֆիննախարարության աջակցությամբ:


DARPA-ն Պենտագոնի ստորաբաժանում է, որն զբաղվում է նորագույն տեխնոլոգիաներով:  Մրցումներն իրենցից ներկայացնում են 8 առաջադրանք, որոնց թվում` մեքենայի վարում, զբոսանք աղբով լի տեղանքում, աստիճաններով բարձրացում:

 

Հարավային Կորեան հաղթել է ռոբոտների միջազգային մրցույթում