Apple-ը ներկայացրել է նոր iOS 9 համակարգը, Apple Music ծառայությունը և այլ նորույթներ
Apple-ն անցկացնում է WWDC ծրագրավորողների ամենամյա համաժողովը, որում ավանդաբար ներկայացնում է ընկերության նորագույն արտադրանքներն ու գաղափարները, որոնք կյանքի կկոչվեն մոտ ապագայում:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` ամերիկյան ընկերությունն արդեն ներկայացրել է iOS 9 օպերացիոն համակարգը` iPhone-ի և iPad-ի համար: Համակարգի նոր տարբերակում Siri ձայնային հավելվածը նոր ինտերֆեյսով կներկայանա: Siri-ն կսովորի գուշակել օգտատիրոջ ցանկությունները և օրինակ` ավտոմատ կերպով կգործարկի նվագարկիչը կամ կվերլուծի ստացվող էլ. փոստի նամակները:
iOS 9-ը կաշխատի բոլոր սարքերում, որոնք աշխատում են iOS 8 համակարգով, այդ թվում` նաև iPhone 4S-ում: Նորագույն iOS 9-ը կզինվի նոր էներգախնայող ռեժիմով, որը թույլ կտա սմարթֆոնով աշխատել մարտկոցի ցածր լիցքի պարագայում:
Apple-ը հայտարարել է նաև HealthKit, HomeKit և CarPlay համակարգերի թարմանցման մասին: HomeKit-ին այժմ հնարավոր է ավելի շատ «խելացի» սարքավորումներ միացնել: CarPlay-ի գլխավոր նորությունն այն է, որ այժմ սմարթֆոնը կարող է միանալ մեքենայի վիդեոհամակարգին առանց լարերի:
Նորություններ կան կապված նաև Apple Pay վճարային համակարգում: Այն այժմ թույլ է տալիս իրական ապրանքներ գնել հավելվածի, մասնավորապես` Pinterest-ի միջոցով:
Թիմ Կուկը ներկայացրեց նաև ընկերության նոր երաժշտական Apple Music ծառայությունը, որն իրենից նաև շուրջօրյա առցանց ռադիո է ներկայացնում:










