Caviar ոսկերչական ապրանքանիշը «նախագահական iPhone-ի» նոր տարբերակ է պատրաստում, այս անգամ առանց Պուտինի
Ռուս-իտալական Caviar ոսկերչական ապրանքանիշը հայտարարել է President մոդելի նոր տարբերակի թողարկման մասին, որը կփոխարինի նախորդ տարբերակին, որի վրա պատկերված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Caviar ընկերության պաշտոնական կայքին հղումով, Caviar President նոր մոդելը, ի տարբերություն նախորդի, կապված չի լինի անհատի հետ: Նորագույն գաջեթը, սակայն, կստանա ոչ պակաս աչքի ընկնող դիզայն: Հեռախոսի ոսկե կորպուսի վրա պատկերված կլինեն Ռուսաստանի գերբն ու քարտեզը, ինչպես նաև` Կրեմլի ուրվագիծը:
Ինչպես նշում են ոսկերիչները` «պուտինոֆոնի» նոր տարբերակն ստեղծելիս կիրառվել է Տուլայի մարզի 18-րդ դարի զինագործների փորագրման արվեստը, ինչը թույլ է տվել առավելագույնս ստանալ պատկերի խորությունը։
Caviar iPhone Supremo Putin նախորդ մոդելը թողարկվել էր անցյալ տարվա հունիսին և հանվել է արտադրությունից սեպտեմբերին, երբ հայտնի դարձել, որ ՌԴ ղեկավարը հավանության չի արժանացրել իր կերպարի օգտագործումը կոմերցիոն նպատակներով:










