Ferrari-ն կվերածնի Dino մոդելն «աղքատ» միլիոնատերերի համար (լուսանկարներ)

13:03 • 08.06.15

Fiat Chrysler Automobiles (FCA) կոնցեռնի ղեկավար Սերջիո Մակիոնեն պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ferrari ընկերությունը պատրաստվում է վերածնել լեգենդար Dino ապրանքանիշը, հայտնում է Autocar հրատարակությունը։

 

Մարկիոնեի խոսքով՝ Ferrari Dino մոդելի վերածնունդը միայն ժամանակի հարց է։ Ենթադրաբար, մեքենան կհայտնվի 2018-ին։

 

1968-1976 թթ. թողարկվող մոդելը, որը նախատեսված էր ոչ շատ հարուստ մարդկանց համար, մեծ ժողովրդականություն է վայելում հավաքորդների շրջանում և ներկա պահին վաճառվում է մոտ 800.000 դոլարով։

 

Ավտոմեքենայի նոր մոդելը հասանելի կլինի 200.000 դոլարով։ 

 

Ferrari-ն կվերածնի Dino մոդելն «աղքատ» միլիոնատերերի համար (լուսանկարներ)