Իմունաթերապիա. նոր միջոց քաղցկեղի բուժման ասպարեզում, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել

22:00 • 08.06.15

Գիտնականները կարծում են, որ մեկ քայլով առաջ են անցել` քաղցկեղի դեմ պայքարող ամենահզոր զենքի` քիմիոթերապիայի ստեղծումից: Ինչպես հայտնում  healthylifetricks.com-ը` նրանց կարծիքով այս հարցում արդյունավետ պայքարի միջոց կարող է դառնալ իմունաթերապիան:

Դրանք իրենցից դեղամիջոցներ են ներկայացնում, որոնք օգնում են ամրապնդել օրգանիզմի իմունային համակարգը և սպանել քաղցկեղի բջիջները` պայքարելով հիվանդության զարգացման դեմ:  Երկու առանձին կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ իմունային համակարգն ամրապնդող դեղամիջոցները կարող են հիմնարար դեր խաղալ ուռուցքի բջիջները քայքայելու գործում:

Իմունային համակարգը, ըստ էության,  մի քանի մեխանիզմներ ունի` ճանաչելու վտանգը և արգելափակելու հարձակվող բջիջները: Ուռուցքային գոյացությունների դեպքում մեծագույն խնդիրն այն է, որ քաղցկեղային բջիջները կարող են «քողարկվել» այնպես, որ իմունային համակարգը չճանաչի դրանցից եկող վտանգը:

Գիտնականների մեծագույն ձեռքբերումն այս պահին այն է, որ որոշ հիվանդներ ընդունում են իմունաթերապիան, և դա ազդեցություն է գործում նրանց  օրգանիզմի վրա, սակայն որոշ դեպքերում օրգանիզմը չի արձագանքում:  Համենայնդեպս, փորձագետները պնդում են, որ իմունոթերապիան կարող  է փոխարինել քիմիոթերապիային առաջիկա հինգ տարում: Ինչպես հետազոտությունները պարզել են, այն հատկապես օգտակար է թոքերի քաղցկեղի և մելանոմայի (մաշկի քաղցկեղ) դեպքում:



 

 

Իմունաթերապիա. նոր միջոց քաղցկեղի բուժման ասպարեզում, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել