Ստեղծվել է ռազմական հանցագործությունների մասին տեղեկացնող բջջային հավելված

09:58 • 08.06.15

Իրավաբանների միջազգային ասոցիացիայի մասնագետները  մշակել են բջջային նոր հավելված, որը կոչվում է eyeWitness to Atrocities: Այն կօգնի պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, ցեղասպանությունների ու նմանատիպ այդ կտտանքների իրականցման մեղավորներին և մասնակիցներին:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ծրագիրը ստեղծվել է հակամարտության գոտիներում քաղաքացիական անձանց        մասնակցությամբ լուսանկարների իսկությունը պարզելու համար: Հայտնի է, որ օգտատերերի կողմից ներբեռնված մեդիաֆայլերը հասանելի են լինելու միայն իրավաբանների ու իրավապահ մարմինների համար:


Անվճար հավելվածը գործում է Android օպերացիոն համակարգով, սակայն հետագայում կմշակվեն այլ պլատֆորմների համար նախատեսված տարբերակները:
 

Հավելվածը ներբեռնված լուսանկարին կամ տեսանյութին կցում է նաև դրանց արվելու հստակ ժամանակն ու աշխարհագրական վայրը: Բացի այդ, այն հաշվում է լուսանկարի պիքսելների քանակը, որպեսզի հետո թվային մշակման մեղադրանքներ չհնչեն:
 

Մասնագետների կարծիքով, eyeWitness to Atrocities-ը կօգնի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարն առավել արդյունավետ  դարձնել:

Ստեղծվել է ռազմական հանցագործությունների մասին տեղեկացնող բջջային հավելված