Չինական Oрро ընկերությունը միջին դասի 2 նորագույն սմարթֆոն է ներկայացրել` Neo 5 և 5s

21:15 • 08.06.15

Չինական Oрро Electronics ընկերությունը հայտարարել է միանգամից երկու միջին դասի նորույթի` Neo 5 (2015) և Neo 5s սմարթֆոնների թողարկման մասին:  

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` GSMArena պորտալին հղումով, երկու սմարթֆոնն էլ աշխատելու են Android-ի հիմնա վրա ստեղծված  ColorOS v2.0.1 համակարգով: Հեռախոսները համալրված կլինեն 4.5 դյույմ անկյունագծով IPS էկրանով:

Neo 5-ը ստացել է քառամիջուկ  MediaTek MT6582 պրոցեսոր` 1.3 գեգահերց հաճախականությամբ, իսկ 5s-ը կաշխատի Qualcomm MSM8916 Snapdragon 410 պրոցեսորով` 1.2 գեգահերց հաճախականությամբ:

Նորույթները ներկայանում են 1 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 8 գեգաբայթ ֆլեշ հիշողությամբ:  Oppo-ի նոր 5-րդ շարքի սմարթֆոնի  հիմնական տեսախցիկը ստացել 8 մեգապիքսել, իսկ ճակատային տեսախցիկը` 2 մեգապիքսել: Շուկայում սմարթֆոնների հայտնվելու ամսաթվի մասին տեղեկություն ընկերությունը դեռևս չի հաղորդում:


 

 

Չինական Oрро ընկերությունը միջին դասի 2 նորագույն սմարթֆոն է ներկայացրել` Neo 5 և 5s