Իտալուհի տիեզերագնացը նոր ռեկորդ է սահմանել
Իտալուհի տիեզերագնաց Սամանթա Քրիստոֆորետին տիեզերքում կնոջ մնալու երկարատևության նոր ռեկորդ է սահմանել։ Նա արդեն 196 օր է անցկացրել Միջազգային տիեզերակայանում, գրում է Обозреватель-ը։
Նախորդ ռեկորդը՝ 195 օր, պատկանում է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սունիթա Ուիլյամսին։
Այնուամենայնիվ, ամերիկուհին շարունակում է ռեկորդակիր մնալ կնոջ՝ բաց տիեզերք դուրս գալու քանակով և այնտեղ մնալու երկարատևությամբ՝ 50 ժամ 40 րոպե։
Իտալուհի տիեզերագնացը սահմանել է նաև նոր ձեռքբերում՝ Եվրոպական տիեզերական գործակալությունում տիեզերագնացների միայնակ առաքելության երկարատևությամբ։ Նախորդ ռեկորդը պատկանում է հոլանդացի Անդրե Կուիպերսին։










