Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ քրդամետ ուժ կլինի, իսկ Էրդողանի կուսակցության ձայները նվազել են

08:39 • 08.06.15

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ըստ նախնական տվյալի, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ստացել խորհդրարանական տեղերի մեծամասնությունը՝ հավաքելով  քվեների 40.70 տոկոսը. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:


Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ կարողացել է շրջանցել 10 տոկոսանոց արգելքն ու հայտնվել խորհրդարանում:


Վերջին 12 տարիների իշխող ԱԶԿ-ն կստանա խորհրդարանի 550 տեղերից ընդամենը 256-ը: Նախորդ խորհրդարանի համեմատ՝ ԱԶԿ-ն կորցրել է 9 տոկոսը:


Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել մեջլիս մտած մյուս 3 քաղաքական ուժերից մեկի հետ:


Քվեների 12 տոկոսը ստացած քրդամետ կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ բացառում է ԱԶԿ-ի հետ կոալիցիայի հնարավորությունը:


Աջերի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ իր «Ազգայնական շարժում» կուսակցությունը կմտնի կոալիցիա, եթե այնտեղ թուրքեր չլինեն:


Ժողովրդա-հանրապետական կուսակցության ձայները նախորդ ընտրության համեմատ աճել են մոտ 4.5 տոկոսով, իսկ ազգայնականներինը՝ 3 տոկոսով:


Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը խորհրդարանում է առաջին անգամ: Նա կստանա 78 մանդատ: Տեղի ունեցածը նրա կողմնակիցների շրջանում որպես մեծ հաղթանակ է նշվում:
Ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից:

Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ քրդամետ ուժ կլինի, իսկ Էրդողանի կուսակցության ձայները նվազել են