Եռաչափ տպագրությունը թույլ է տալիս ստեղծել նախկինում անհնարին թվացող երկրաչափական ծորակներ (լուսանկարներ)

16:41 • 09.06.15

Եռաչափ տպագրությունը դանդաղ և ծախսատար գործընթաց է, իսկ այն նյութերը, որով այն տպում է իրերը, մշակված չեն։ Այժմ ամերիկյան DXV տեսակի եռաչափ տպիչները կարողանում են երկաթե ծորակներ տպել, գրում է demiled.com-ը։

 

Ծորակներից մի քանիսը կարծես կախարդական լինեն, քանի որ դրանք ունեն ցանցի նման կառուցվածք, իսկ միջով հոսող ջուրն անտեսանելի է թվում։ Իրականում ջուրը հոսում է ցանցի ճյուղերում տեղակայված փոքրիկ խողովակների միջով։

 

Ծորակներն իրենց յուրօրինակ դիզայնի և ստեղծման էքսկլյուզիվության պատճառով թանկ կարժենան՝ 12.000-20.000 դոլար։

 

Ծորակների նմուշները պատրաստվել են 24 ժամում՝ օգտագործելով DXV եռաչափ տպիչը, որն ունակ է լազերային համակարգով հալեցնել կամ միմյանց միացնել երկաթե նյութերը։ 

 

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-9

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-5

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-7

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-3

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-2

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-8

3d-printed-metal-faucets-dxv-american-standard-brands-1

Եռաչափ տպագրությունը թույլ է տալիս ստեղծել նախկինում անհնարին թվացող երկրաչափական ծորակներ (լուսանկարներ)