Ամենախորհրդավոր պատմական գտածոները (լուսանկարներ)
15:38 • 09.06.15
Մարդկությունը հազարամյակների պատմություն ունի, սակայն գիտնականները դեռ չգիտեն շատ հարցերի պատասխաններ՝ կապված որոշ գտածոների հետ, գրում է adme.ru-ն։
Գտածո իրերը, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ, փորձագետներին ստիպում են կորել ենթադրությունների մեջ։
Կայքը ներկայացնում է դրանցից մի քանիսը։
Կոստա Ռիկայի հսկա քարե գնդեր

Խորհրդավոր քարե գնդերը, որոնք կատարյալ կլորություն ունեն, ինտրիգ են առաջացնում ոչ միայն իրենց տեսքով, այլև դրանց անհայտ ծագմամբ։ 

Անհայտ է, թե ով է դրանք ստեղծել և, որ ամենակարևորն է, ինչպես։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք երկնքի աստղային դասավորությունը նշելու համար են օգտագործվել, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ դրանցով սահմանազատել են երկու տարբեր ցեղերի պատկանող տարածքները։
Բաղդադում գտնված մարտկոց

20-րդ դարի 30-ական թվականներին Բաղդադում հայտնաբերվել է 13 սանտիմետրանոց առեղծվածային կուժ, որը չափազանց նման է ժամանակակից մարտկոցներին։
Այն պատրաստված է կավից և ունի կուժի տեսք՝ ծայրին երկաթե ելուստով, իսկ ներսում գտնվում է երկաթե գլան, որի մեջ պղինձ է լցված եղել։ Կուժի երկաթե հատվածներում կոռոզիայի նշաններ են հայտնաբերվել։
Գիտնականները ենթադրում են, որ հնագույն մարտկոցներն ունեցել են 1 վոլտ հզորություն։
Վոյնիչի ձեռագիր

Վոյնիչի ձեռագիրն ամենախորհրդավոր գիրքն է աշխարհում։ Այն չունի հեղինակ և գրված է անհայտ լեզվով։ Ձեռագրի էջերին նկարված են պատկերներ և նկարազարդումներ, որոնք ունեն անհասկանալի և տարօրինակ խորհրդանիշներ։ Դրանում օգտագործված այբուբենը նման չէ գիտնականներին հայտնի ոչ մի լեզվի։

Ինկերի ոսկե արձանիկներ

1996-ին գերմանացի ավիամոդելիստներ Ալգունդ Էնբոմը և Պետեր Բելտինգը գործնականում ապացուցեցին, որ առեղծվածային կենդանիների տեսքով արձանիկներն իրականում կարող էին թռչող սարքերի մոդելներ լինել։

Նրանք ստեղծեցին Ինկերի արձանիկների ճիշտ կրկնօրինակները՝ 16 անգամ մեծացված չափսերով։ Դրանց վրա ամրացրին ռադիոհեռակառավարման համակարգ և շարժիչներ, որից հետո դրանք բարեհաջող թռիչք իրականացրին։
Գենետիկական սկավառակ

Սկավառակը պատրաստված է լիդիտ կոչվող ամուր քարից։ Այն ունի շերտավոր կառուցվածք։ Գիտնականները նշում են, որ այդ քարի վրա փորագրություններ անելն անհնարին է թվում նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների դարում։ Դրա վրա պատկերված են կանանց և տղամարդկանց պատկերներ, ինչպես նաև՝ սաղմի զարգացման ցիկլը։
Անտիկիթերայի սարք

Հայտնաբերվել է հունական Անտիկիթերա կղզու մոտ գտնվող հնադարյան նավերի գերեզմանոցում, դեռևս 1901 թ.։

Սարքը կազմված է մոտ 30 ատամնանիվներից, բռնակներից և սանդղակներից։ Այն ենթադրաբար օգտագործվել է արևի, լուսնի և մոլորակների աստղագիտական դիրքերը որոշելու համար: Այն կարելի է անվանել ամենահին համակարգիչը, քանի որ հանդիսացել է պարզագույն հաշվողական մեխանիզմներից մեկը։
Placeholder










