Ղազախ երիտասարդը աղջկա պես է հագնվել ընկերուհու փոխարեն քննություն հանձնելու համար
Ղազախստանցի 20-ամյա Այան Զադեմովին բռնել են քննասենյակ մտնելիս` աղջկա պես հագնված: Մերկացվելուց հետո մինչև ականջները սիրահարված երիտասարդը խոստովանել է, որ փորձել է քննություն հանձնել իր 17-ամյա ընկերուհու փոխարեն:
Ինչպես գրում է Oddity Central-ը` իմանալով, որ իր ընկերուհին ահավոր անհանգստացած է Միասնական ազգային թեստավորման պատճառով, որն անհրաժեշտ է քոլեջ ընդունվելու համար, Այանը փորձել է հանգստացնել և քաջալերել աղջկան, սակայն ոչինչ չի ստացվել: Այդպիսով, տղան որոշել է «մարմնավորել» ընկերուհուն և նրա փոխարեն քննություն հանձնել:
Նա կեղծամ է դրել, շպարվել և հագել ընկերուհու հագուստը` սպիտակ վերնաշապիկ և մոխրագույն կիսաշրջազգեստ: Այուամենայնիվ քննություն ընդունողները տարօրինակ բան են նկատել և մի քանի րոպեում մերկացրել երիտասարդին: Ամենից առաջ նրան մատնել է իր ձայնը:
Այանին տուգանել են 2000 դոլարի չափով, սակայն նրա այդ արարքն արդեն ստացել է «տարվա ռոմանտիկ արարք» անվանումը: Արդյունքում տեղի գործարար Օլժաս Հուդահբերգենովը այնքան է տպավորվել, որ որոշել է վճարել տուգանքի կեսը:










