Լողացող սարքը թույլ է տալիս ձկներին հիանալ շրջապատող աշխարհով (լուսանկարներ, տեսանյութ)

16:22 • 09.06.15

Դանիական Velda ընկերությունը ստեղծել է Floating Fish Dome կոչվող սարքը, որն իրենից ներկայացնում է ջրի վրա լողացող ապակե գմբեթ, որի մեջ անցնելով՝ ջրում լողացող ձկները կարող են հիանալ իրենց շրջապատող աշխարհով, գրում է Bored Panda-ն։

 

Նորարարական սարքն արժե 200 դոլար։ Սարքը փորձարկվել է կոի տեսակի ծածան ձկան մասնակցությամբ։

 

Այս ձկները բուծվել են Ճապոնիայում՝ 1820-ականներին։ Դրանց կյանքի տևողությունը 25-35 տարի է, չնայած այդ ձկնատեսակին պատկանող Հանակո անունով ձուկն ապրել է ռեկորդային 225 տարի։ 

 

floating-fish-dome-out-of-water-velda-4

floating-fish-dome-out-of-water-velda-3

floating-fish-dome-out-of-water-velda-2

floating-fish-dome-out-of-water-velda-5

floating-fish-dome-out-of-water-velda-1

Լողացող սարքը թույլ է տալիս ձկներին հիանալ շրջապատող աշխարհով (լուսանկարներ, տեսանյութ)