ՆԱՍԱ-ն սկսել է մարսիական «թռչող ափսեի» փորձարկումները

00:36 • 09.06.15

ՆԱՍԱ-ն սկսել է Low-Density Supersonic Decelerator (LDSD) սարքի  փորձարկումները: Այն թռչող ափսեի դիզայն ունի և նախատեսված է Մարսի մակերեսին կատարվելիք վայրէջքը մեղմելու համար:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` միջոցառումն ուղիղ հեռարձակվում է ՆԱՍԱ-ի ալիքով: Հեռարձակումն սկսվել է հունիսի 8-ին` Երևանի ժամանակով 21:00-ին:  Ակնկալվում է, որ օդապարիկը LDSD մարսագնացը 37 կմ վեր կհանի` 2-3 ժամում, որից հետո հրթիռային շարժիչի օգնությամբ սարքը կբարձրանա մինչև 55 կմ բարձրության։

Առաջիկայում տիեզերական գործակալությունը մտադիր է LDSD-ի միջոցով իր նոր մարսագնացը հասցնել Կարմիր մոլորակ:


 

 

ՆԱՍԱ-ն սկսել է մարսիական «թռչող ափսեի» փորձարկումները