102 -ամյա հրեա տատիկը դարձել է գիտությունների դոկտոր
Բեռլինի բնակչուհի 102-ամյա Ինգեբորգ Ռապապորտը դարձել է գիտությունների դոկտոր:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` նա այդ ցուցանիշով Գերմանիայի ամենատարեց գիտությունների դոկտորն է:
Ռապապորտը բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել Համբուրգի համալսարանից: Նա համալսարանում բանավոր քննություն էր հանձնել 2015-ի մայիսին: Ֆակուլտետի դեկանը ասել է, որ տիկին Ռապապորտը փայլուն է ելույթ ունեցել` և ոչ միայն իր տարիքի համար:
Առաջին անգամ Ռապապորտը փորձել էր դոկտորական պաշտպանել 77 տարի առաջ նույն համալսարանում, սակայն նացիստները, որոնց ռեժիմը տիրում էր այն ժամանակ, մերժել էին նրան` հրեական ծագման պատճառով: Ի դեպ, այժմ նա շեշտել է, որ բաղձալի աստիճանին ձգտել և հասել է ոչ թե իր համար, այլ բոլոր նրանց, ովքեր ժամանակին տուժել էին Երրորդ ռեյխից:
Ռապապորտը մասնագիտությամբ նեոանթոլոգ է` նորածինների և մանուկների խնամքի մասնագետ:










