Բրիտանացին տիրուհուն հետևող նշանադրության մատանի է ստեղծել (լուսանկարներ)

11:45 • 09.06.15

Բրիտանացի ոսկերիչ Սթիվ Բենեթը ստեղծել է աշխարհում առաջին նշանադրության մատանին, որը հետևում է այն կրողի տեղաշարժին:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բնականաբար, իգական սեռի ամեն ներկայացուցիչ չէ , որ կհամաձայնի ընդունել մատանին ու 24 ժամ շարունակ լինել փեսացուի հսկողության տակ:



Աղբյուրը մանրամասնում է, որ արտաքուստ նմուշը չի տարբերվում որևէ այլ ադամանդով ոսկյա մատանուց, սակայն ներսում այն ունի GPS կատարելագործված համակարգի հատուկ չիպ: Դրա շնորհիվ խանդոտ ու կասկածամիտ փեսացուն հավելվածի օգնությամբ կարող է ցանկացած պահի իմանալ մատանու տիրուհու գտնվելու վայրը:

 

Բենեթը նշել է, որ իր ստեղծած մատանին նախատեսված է ոչ թե կանանց վերահսկելու, այլ գողության դեպքում զարդն արագ գտնելու նպատակով:

Բրիտանացին տիրուհուն հետևող նշանադրության մատանի է ստեղծել (լուսանկարներ)