Մեղրախոտը սպանում է նիկոտինի ցանկությունը, օգնում է նիհարել և բուժում է հիպերտոնիան
Healthy Life Tricks-ը ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է ավելորդ քաշից ձերբազատվելուն:
Ինչպես գրում է աղբյուրը` այս բույսը առաջին օգնությունն է ծխելը թողնել ցանկացողներին, ովքեր կարծում են, որ ծխելը թողնելով ավելորդ քաշ կհավաքեն: Այս դեղաբույսը սպանում է նիկոտինի ցանկությունը և միևնույն ժամանակ օգնում նիհարել:
Ոսկեծաղիկների ընտանիքին պատկանող ստևիան տարածվել է Պարագվայից, որտեղ այն դարեր շարունակ կիրառվել է որպես բնական շաքարի փոխարինիչ:
Այն կարելի է օգտագործել որպես դիմակ մաշկի խնամքի համար, քանի որ այն սնուցում, հարթեցնում է մաշկը` վերացնելով կնճիռները: Այն կարելի կիրառել բշտիկների կամ մաշկաբորբի դեմ պայքարում:
Ստևիան հնարավոր է գտնել չորացրած տերևների, կանաչ կամ սպիտակ փոշու կամ հեղուկ տեսքով: Այն կարելի է անգամ աճեցնել տան պայմաններում կամ տնամերձ այգում:










