Thync. նորագույն սարքը կկարողանա փոխել կրողի տրամադրությունը

00:42 • 09.06.15

Thync կոչվող նոր սարքի հեղինակների խոսքով՝ այն էլեկտրաուղեղագրության միջոցով  չափում է ուղեղի ակտիվությունը և փոփոխում է  նյարդային բջիջների գործունեությունը: Ինչպես ներկայացնում է  Oddity Central-ը, այն կարելի է կրել ճակատին, և սարքը կկարողանա փոփոխել կրողի տրամադրությունը` փոխելով մտքերը:

Դա անելու համար անհրաժեշտ կլինի օգտվել iPhone-ի համապատասխան  հավելվածից, որը թույլ է տալիս ընտրել այն տրամադրությունը, որը կցանկանաք փորձարկել: Հավելվածի միջոցով հնարավոր է նաև կարգավորել ինտենսիվությունը:  Օգտատերը կարող է ընտրել երջանիկ, հանգիստ, կենտրոնացած կամ էներգիայով լի տրամադրությունները:

Սարքավորումն աշխատում է նյարդա-ազդանշանային սկզբունքով,  մի գործընթաց, որում ուլտրաձայնային ալիքները շփվում են ուղեղի նյարդային միացությունների հետ, ինչն էլ բերում է մարդու տրամադրության փոփոխության: Սարքը էլեկտրական ազդանշաններ կամ ուլտրաձայնային ալիքներ կուղարկի ուղեղի անհրաժեշտ հատվածներին, որոնք պատասխանատու են էներգիայի, կենտրոնացման և հանգստի համար:  

Thync սարքի անմիջական ազդեցությունը տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ` կախված ինտենսիվությունից:

  

 

Thync. նորագույն սարքը կկարողանա փոխել կրողի տրամադրությունը