Բրիտանուհին օրական 3 լ ջուր խմելով հասել է տպավորիչ արդյունքի
Գաղտնիք չէ, որ մեր օրգանիզմում բազմաթիվ հիվանդություններ ու առողջական խնդիրներ առաջ են գալիս ջրի ոչ բավարար օգտագործման պատճառով: Թեև մասնագետները խորհուրդ են տալիս օրական 2-3 լ ջուր խմել, սակայն մեզանից քչերն են հետևում այդ օգտակար խորհրդին` այն համարելով ոչ այդքան արդյունավետ:
Իրենց տեսակետն ապացուցելու համար բրիտանացի մասնագետներն անցկացրել են ուշագրավ գիտափորձ, որի արդյունքներն անչափ տպավորիչ են:
Ինչպես նշում է healthylifeland.com կայքը, գիտափորձին մասնակցել է 42-ամյա Սառա Սմիթը, ով խոստովանել է, որ նախկինում երբևէ օրական 2-3 լ ջուր չի խմել ու մշտապես տառապել է գլխացավերից ու մարսողության խանգարում է ունեցել: Մասնագետները բացատրել են բրիտանուհուն, որ նրա խնդիրների պատճառը կարող է լինել ջրի ոչ բավարար քանակն օրգանիզմում: Ուստի՝ նրանց խորհրդով՝ Սմիթը որոշել է մասնակցել գիտափորձին ու օրական 3 լ ջուր խմել:
Մեկ ամիս տևած գիտափորձից հետո կինն ուրախությամբ արձանագրել է, որ աղեստամոքսային համակարգի ու երիկամների աշխատանքը բարելավվել է: Բացի այդ, կնոջ մաշկն ավելի հարթ է դարձել, քանի որ ջուրն իր հետ օրգանիզմից դուրս է հանել թունավոր նյութերը` տոքսինները: Մինչդեռ գլխացավերն իսպառ անհետացել են: Սմիթը նաև ուրախությամբ պատմել է, որ զգալի կրճատվել են դեմքի մանր կնճիռներն ու որովայնի հատվածի ճարպերը:
«Այժմ ես նայում եմ հայելու մեջ և ուղղակի ինձ չեմ ճանաչում: Ջրի առատ ու կանոնավոր օգտագործումն ուղղակի հրաշքներ է գործում: Վերացել են կնճիռներս, աչքերիս տակ եղած մուգ շրջանները, իսկ մաշկս դարձել է նուրբ ու հարթ: Ես պարզապես հիացած եմ արդյունքով»,-խոստովանել է բրիտանուհին:










