Բյուրականի աստղադիտարանը սկսում է զարթոնք ապրել. տնօրեն

13:54 • 10.06.15

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին հիշեցրեց, որ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է ազգային արժեք, ինչի հետևանքով նաև ֆինանսավորումն է ավելացել, ինչը թույլ է տվել կատարել վաղուց սպասված փոփոխությունները:

Նա ներկայացրեց իրականացվող ծրագրերը և նշեց, որ բացի այն, որ Բյուրականի աստղադիտարանից են տարեկան 25-30 մասնագետներ գործուղման են գնում,  այնպես էլ շատ մասնագետներ գալիս են Բյուրականի աստղադիտարան:

«Հիմա սկսվում է  մասնագետների հոսք դեպի Բյուրական, այս պահինԿոլումբիայից երիտասարդ աշխատակից ունենք: Այդ տեսակետից Բյուրականի աստղադիտարանը սկսում է զարթոնք ապրել»,-ասաց նա:

Հայկ Հարությունյանը հայտնեց, որ եկող տարի լրանում է Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակը, որի կապակցությամբ պատրաստվում են մեծ ծրագիր իրականացնել:

«Այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին երկու ոչ շատ մեծ գիտաժողովներ կունենանք» ,-ասաց նա և նշեց, որ դրանցից մեկը առաջին անգամ անցկացվող  հայ-իրանական կոնֆերանսն  է, երկրորդը՝ միջազգային կոնֆերանս է:

Հայկ Հարությունյանը հայտնեց, որ առաջիկա ամիսներին Աստղադիտարանում նոր տնօրենի ընտրություն է լինելու և իր թեկնածությունը չի առաջադրելու՝ ելնելով տարիքից, սակայն շարունակելու է աշխատել Աստղադիտարանում:

«Բյուրականի բրենդը շատ կարևոր է Հայաստանի համար»,-եզրափակեց նա:

Բյուրականի աստղադիտարանը սկսում է զարթոնք ապրել. տնօրեն