Օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու եղանակ ջրի օգնությամբ. 4 բաղադրիչ, որ մաքրում են մաշկն ու օրգանիզմը
Թեև արևի էներգիան ամռան ամիսներին դրական ազդեցություն է ունենում տրամադրության և առողջության վրա, արևոտ օրերի ավարտվելուն պես նվազում է նաև դրական ազդեցությունը, և իմունիտետը սկսում է անկնում ապրել:
Այս մասին գրելով` homehealthyrecipes.com-ը էներգիան վերականգնելու բաղադրատոմս է առաջարկում, որը կօգնի օրգանիզմը պատրաստել նոր եղանակային պայմանների` պաշտպանելով այն վիրուսներից: Դրա համար անհրաժեշտ է մաքրել վնասակար նյութերից, որն էլ կարելի է անել ջրի օգնությամբ:
Այս ըմպելիքը պատրաստելու համար ընդամենը 4 բաղադրիչ է անհրաժեշտ.
2 լիտր ջուր,
1 թարմ վարունգ,
1 կիտրոն կամ 2 փոքրը,
10-12 անանուխի տերև:
Պատրաստման եղանակը`
Անհրաժեշտ է լվանալ վարունգն ու կիտրոնը և կտրատել: Կտրատված բաղադրիչներն ու անանուխի տերևները պետք լցնել ապակյա տարայի մեջ, վրան ջուր ավելացնել, ծածկել ամանը և դնել սառնարանը:
Օրգանիզմը մաքրելու համար պետք է ըմպել օրական մեկ բաժակ:










