Կասպերսկու լաբորատորիայի ցանցը հաքերային հարձակման է ենթարկվել

23:38 • 10.06.15

Կասպերսկու լաբորատորիան տեղեկացրել է, որ իր ներքին կորպորատիվ ցանցը հաքերային հարձակման է ենթարկվել:   


Ինչպես հաղորդում է BBC-ն` ընկերությունը չորեքշաբթի հետազոտության արդյունքներն է հրապարակել` ասելով, որ հարձակումը  կազմակերպվել է շատ բարձր մակարդակով` յուրատեսակ և նախկինում չհանդիպող գործիքների օգնությամբ:


Կասպերսկու լաբորատորիայում պնդում են, որ նման ծրագրի ստեղծումը պահանջում է բարձր որակավորում ունեցող ծրագրավորողների երկարատը աշխատանք և լուրջ ֆինանսական ներդրումներ:


Նույն վիրուսային ծրագիրը, որի օգնությամբ հարձակում են գործել կորպորատիվ ցանցի վրա, ընկերության կարծիքով, նախկինում օգտագործվել  մի շարք «բարձրաստիճան նպատակներով» հաքերային հարձակումներ գործելու համար, ներառյալ` իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային  բանակցությունների մասնակիցներին:


«Կարծում եմ, որ իրավիճակը, որում հնարավոր է հավանաբար կառավարական հատուկ ծառայության հարձակումը մասնավոր ընկերության վրա, որը մասնագիտանում է IT անվտանգության ոլորտում, ծայրահեղ տհաճ է», - ասվում է ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկու կորպորատիվ բլոգում:

 

Կասպերսկու լաբորատորիայի ցանցը հաքերային հարձակման է ենթարկվել