Կազան. Զավեն Անդրիասյանը կես միավորով է հետ մնացել առաջատարից
23:27 • 10.06.15
Կազանում ավարտվել է Նեժմետդինովի հուշամրցաշարը: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 94 մասնակիցների մեջ գրավել է 5-րդ տեղը: Նա միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինից (Ռուսաստան): Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի արդյունքն` 6, ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանինը` 5 միավոր:
Placeholder










