Հզոր դեղամիջոց, որը վերացնում է քիմիոթերապիայի վատ հետևանքները և բարելավում իմունային համակարգը

21:21 • 10.06.15

Healthy Life Tricks-ը տնային պայմաններում պատրաստվող  դեղամիջոցի բաղադրատոմս է առաջարկել, որը բժիշկները խորհուրդ են տալիս թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդներին: Այն հարուստ է ակտիվ բաղադրիչներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել ընդդեմ բազմաթիվ հիվանդությունների: Այն կարող են օգտագործել անգամ լիովին առողջ մարդիկ` պահպանելու համար իմունային համակարգի ամրությունը:



Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են`


½ լիտր կիտրոնի հյութ (պատրաստվում է 1 կգ կիտրոնից),


1 կգ մեղր,


350 գրամ քնջութի մածուկ,


250 գրամ նուշ,


250 գրամ ընկույզ,


250 գրամ կաղին,


250 գրամ քնջութի աղացած սերմ,


10 գրամ դարչինի փոշի,

 

10 գրամ աղացած մշկընկույզ,


30 մլ մեղրամոմ:


Այս բոլոր բաղադրիչների խառնուրդը հիանալի արդյունք է տալիս: Կարցինոմայով (չարորակ ուռուցքի տեսակ) հիվանդները կամ քիմիոթերապիա անցնել պատրաստվողները պետք է մեծ քանակությամբ օգտագործեն այս խառնուրդից` օրական 4 թեյի գդալ:


Առաջին գդալն առավոտյան` դատարկ ստամոքսին:


Երկրորդ գդալը` նախաճաշից երկու ժամ անց:


Երրորդ գդալը` լանչից երկու ժամ անց:


Եվ վերջինը` երեկոյան քնելուց առաջ:


Եթե կարծում եք, որ իմունային համակարգը լավ վիճակում է գտնվում, դեղամիջոցը կարող եք պատրաստել և  օգտագործել կես չափաբաժնով: Այն բազմաթիվ հիվանդությունների բուժիչ հատկություն ունի:

 

 

Հզոր դեղամիջոց, որը վերացնում է քիմիոթերապիայի վատ հետևանքները և բարելավում իմունային համակարգը