Ահա, թե ինչ է թաքնված Զատկի կղզու առեղծվածային գլուխների տակ (լուսանկարներ)
Զատկի կղզու վրա գտնվող հսկայական գլուխները համարվում են մոլորակի ամենաառեղծվածային հուշարձաններից, որոնց ծագման գաղտնիքն առ այսօր տանջում է գիտնականներին:
Մարդանց մեծ մասն արդեն սովոր է լուսանկարներում տեսնել հողից դուրս պրծած գլուխները, որոնք, պարզվում է, գետնի տակ «շարունակություն» ունեն:
AdMe.ru կայքը ներկայացրել է պեղումների ընթացքում արված մի քանի հետաքրքիր լուսանկար, որոնցում հստակ երևում է, որ մարդկային գլուխները նախշազարդ մարմիններ էլ ունեն: Աղբյուրը մանրամասնում է, որ գլուխներից մի քանիսի մարմնի երկարությունը հասնում է ոչ ավել, ոչ պակաս 7 մետրի:
Ըստ հնագետների, ի սկզբանե այս արձանները հողի մեջ թաղված չեն եղել, սակայն կլիմայական փոփոխությունների պատճառով հայտնվել են գետնի տակ:
Հետաքրքրական է, որ հայտնի ճամփորդող ու հետազոտող Թուր Հեյերդալը նախկինում գրել է, որ գլուխներն ունեն թաքնված մարմիններ. ըստ ամենայնի, նա այս մասին իմացել է աբորիգեններից:














