Volkswagen-ը ներկայացրել է Golf GTI հեթչբեքի ոճով կառուցված «գերհզոր» սեդանը
Volkswagen ընկերությունը ներկայացրել Jetta Gli սեդանի նոր տարբերակը, որը ներկայանում է Golf GTI հեթչբեքի առավել ագրիսիվ ոճով:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Driver-ին հղումով, նորագույն մեքենան համալրվել է 2 լիտր ծավալով, 4 մխոցային TSI շարժիչով, որը 220 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի և 6 աստիճան ռոբոտացված DSG փոխանցման տուփի հետ:
Նոր Jetta GLI մոդելի ստեղծողների խոսքով՝ այն իրենից ներկայացնում է Golf GTI հոթ-հեթչի անալոգային տարբերակը` պարզապես սեդանի տեսքով: Նորույթը համալրվել է առավել ագրեսիվ տեսք ունեցող ռադիատորի վանդակաճաղերով, նոր բամպերով (թափարգել) և հակամառախուղային լուսարձակներով, ինչպես նաև զույգ արտանետման խողովակներով:
Նոր սեդանի վաճառքն ԱՄՆ-ում կսկսվի 2015-ի օգոստոսին: Jetta GLI մոդելի նախնական արժեքը կազմում է մոտ 27.7 հազար եվրո:










