Շիմպանզեները վայրի բնության մեջ ալկոհոլ են հայթայթում և հարբում. հետազոտություն
Մարդիկ թերևս խմել-հարբելու հակված միակ արարածները չեն, նկատում է Russia Today-ը` հայտնելով նոր հետազոտության արդյունքների մասին:
Ըստ այդմ` վայրի բնության մեջ շիմպանզեները ալկոհոլ են հայթայթում, խմում են և հարբում: Ընդ որում` կապիկները, ինչպես պարզել են բրիտանացի գիտնականները, դա անում են կանոնավոր ձևով:
Անգլիայի օքսֆորդի Բրուքիսի համալսարանի գիտնականները այս եզրակացությանն են հանգել մասնավորապես 1995 - 2012 թթ.-ին Գվինեայի շիմպանզեներին ուսումնասիրելուց հետո: Ի դեպ, այս կերպ առաջին անգամ է գիտականորեն հաստատվում, որ վայրի կապիկները խմում և հարբում են: Նրանք օգտագործում են, արմավենիների պարունակած ալկոհոլը: Տեղի գյուղերի բնակիչները արմավագինի են ստանում ռաֆիա տեսակի արմավենիներից:
Գիտնականները արձանագրել են, որ կապիկները անգամ տերևներից «խմելու գործիքներ» են ստանում, որոնք օգտագործում են արդեն ստացված խմիչքը համտեսելու համար: Ամեն անգամ նրանք առնվազն մեկ լիտր ալկոհոլ են խմում: Դա անում են հավասարապես ինչպես արուները, այնպես էլ էգերը:










