Apple-ը նոր լրատվական ծառայություն է թողարկում

12:08 • 11.06.15

Ամերիկյան Apple ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս գալիս նոր հավելվածով, որը բջջային սարքավորումների սեփականատերերին օպերատիվ նորությունների հասանելիություն է ընձեռում: Ծառայությունը ստացել է Apple News անվանումը, գրում է korrespondent.net-ը:

 

Այս նոր հավելվածը ներառված է այս աշնանը շուկա դուրս եկող նոր iOS 9 օպերացիոն համակարգի հարթակում:

 

Ծառայությունը հնարավորություն է տալիս 50 լրատվամիջոցներից հոդվածներ և լրատվական հաղորդագրություններ կարդալ Apple-ի նոր տեղեկատվական ձևաչափում: Apple News-ի մասնակիցների թվում են The New York Times ամերիկյան թերթը, բրիտանական Daily Mail-ը, շաբաթաթերթ Economist-ը, Time-ը, BuzzFeed ինտերնետային պորտալը, ESPN հեռուստաալիքը: Այժմ այս լրատվամիջոցները ներկա կլինեն Apple News-ի լրատվական ծառայությունում նոր և միասնական վիրտուալ տարածքում:

 

Ինչպես նշում են մասնագետները՝ Apple-ի կողմից այս քայլն անցած ամիս Facebook սոցիալական ցանցի նմանատիպ ծառայության՝ Instant Articles-ի թողարկման պատասխանն է:

 

Apple-ը նոր լրատվական ծառայություն է թողարկում