Նոր BMW 7-ը համալրված է ինքնուրույն կայանման և ժեստերի ճանաչման ֆունկցիաներով (լուսանկարներ, տեսանյութ)

18:32 • 11.06.15

BMW ընկերությունը ներկայացրել է 7-Series նոր սերնդի ավտոմեքենաները, որոնք  համալրված են ինքնուրույն կայանման և ժեստերի ճանաչման ֆունկցիաներով, գրում է 3dnews.ru-ն։

Այն ունի հատուկ հեռակառավարման համակարգ, որը ղեկավարվում է սենսորային էկրան ունցող վահանակով։ Սլաքների վրա սեղմելով՝ համակարգը կայանում է մեքենան, իսկ կայանելուց հետո ինքուրույն անջատում է շարժիչը։

Մեքենան ճանաչում է վարորդի ժեստերը, որոնց օգնությամբ հնարավոր է հրամաններ տալ՝ պատասխանել կամ չեղարկել հեռախոսազանգը, իջեցնել կամ բարձրացնել նվագարկչի ձայնի բարձրությունը։

Մեքենայի «խելացի» համակարգը նաև ընդունում է ձայնային հրահանգներ։ Օրինակ, վարորդը կարող է հրահանգել համակարգին՝ էկրանի քարտեզի վրա ցուցադրել ամենամոտ գտնվող գազալցակայանը։

Մեքենայի առջևի պատուհանի վրա գտնվում է թափանցիկ էկրան, որը ցուցադրում է թույլատրելի արագությունը և պարզեցված քարտեզը։

Մեքենայի ետևի նստատեղում հնարավոր է ընդունել պառկած դիրք, իսկ նստած վիճակում՝ օգտվել ծալվող սեղանիկից։ Մեքենան կառավարվում է նաև պլանշետով, որն ունի 24 տարբեր հրամաններ։ 



 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նոր BMW 7-ը համալրված է ինքնուրույն կայանման և ժեստերի ճանաչման ֆունկցիաներով (լուսանկարներ, տեսանյութ)